ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Զերծ մնացեք հակառակ տեսակետ ունեցողին նշավակելու գրավչությունից

Զերծ մնացեք հակառակ տեսակետ ունեցողին նշավակելու գրավչությունից
09.05.2024 | 21:22

Բանական մարդը, առավել ևս հոգևոր սպասավորը, ինչպես չի կարող կուռք լինել, այնպես էլ չի կարող իր տեսակետի համար թիրախավորվել անպարկեշտ որակումներով։
Այո՛, կան եզակի հոգևոր սպասավորներ, որոնք Եկեղեցու հեղինակության ու առաքելության առնչությամբ չեն կիսում ընդհանուր դիրքորոշումը և հարմար են գտել այդ մասին ընդհուպ մամուլում արտահայտվել։
Սա որևէ մեկին իրավունք չի վերապահում օրակարգից շեղվել և տարվել այն տգեղ վարքագծով, ինչի դրսևորումներին, ցավոք, ականատես եղանք 2018 թ․ հայտնի իրադարձությունների հատկապես՝ սկզբնական փուլում։ Հայ Եկեղեցին իր բոլոր հայտարարություններով անդրադարձել է սկիզբ առած և ազգակործան երկպառակություններին, հասարակության մեջ տարաբնույթ արհեստական պատնեշների ներդրմանը, ուստի զերծ մնացեք հակառակ տեսակետ ունեցողին նշավակելու գրավչությունից, ինչպես նաև բնավ պարտադիր մի համարեք ձեզ հայհոյողներին և զրպարտիչներին նույն կերպ պատասխանելը, մանավանդ, որ չգիտեք, թե ովքեր են իրական հեղինակները:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1473

Մեկնաբանություններ